#Նորություններ: Մայլի Սայրուս` «Իմ երգը նման է ֆիլմի:»


Մայլի Սայրուսը աշխատում է մեգա-հաջողված պրոդյուսեր, երգերի հեղինակ` Ուիլիամ Ֆարելի հետ իր 4րդ ձայնասկավարակի վրա, և Ֆարելը հարցարույցներից մեկի ժամանակ խոսել է իրենց համատեղ աշխատանքի մասին:

«Նա յուրահատուկ է:  Նրա մեջ կա այն որակը, որը բնորոշ է Նեշվիլի ժովովրդին — ինքնավստահություն», — ասաց Ֆառելը: «Նա գտնվում է հասունացման շրջանում, նա նոր-նոր է սկսում իր կարիերան և նրա մոտ ամեն ինչ դեռ առջևում է», — ավելացրեց պրոդյուսերը:

Նաև Ռեփերը կարճ ներկայացրեց երգչուհու նոր ձայնասկավարակի մասին. «Նրա ձայնասկավարակը կհնչի ինչպես նա է և իր ազդեցությունը լայն զանգվածի մարդկանց վրա, բակց դա ծանր հիփ-հոփ չէ:»

Հիշեցնենք, որ այս երկուշաբթի եղել է «We Can't Stop» երգի պրեմիերան, որը միանգամից դարձավ հիթ աշխարհի ավելի քան 15 երկրներում:

«Ես իսկապես շատ գոհ եմ երգի վրա աշխատանքի արդյունքներից: Իմ երգը նման է ֆիլմի: Այն պատմում է, թե ինչի միջով եմ ես անցել այս 2 տարիների ընթացքում:», — պատմել է Մայլի Սայրուսը: